ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է «ԶԱՅԵԴԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Աբու Դաբիում փետրվարի 4-ին տեղի կունենա Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությունը:
Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մրցանակը Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին շնորհվել է՝ «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրման համար, որը վերջ դրեց Կովկասում երկարատև հակամարտությանը։
Դափնեկիրներն ընտրվել են անկախ միջազգային ժյուրիի կողմից, որը բաղկացած է երկխոսության և խաղաղ համակեցության ոլորտների հայտնի գործիչներից և փորձագետներից։
Ժյուրիի անդամ Մոհամմադ Աբդուլսալամը նշել է. «Այս տարի «Զայեդի անվան մարդկային եղբայրության» մրցանակի կոմիտեն ընտրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը։ Այս համաձայնագիրը մարմնավորում է Զայեդի մրցանակի առաքելությունն ու նպատակները՝ երկխոսության և համակեցության մշակույթի զարգացում։ Այս փաստաթուղթը համարվում է՝ համաշխարհային խաղաղության առաջխաղացման կարևորագույն փուլը և դիվանագիտական մեծ նվաճում»:


Читайте также

Оставить комментарий