ԵՄ-Ն ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՆՁՆԱՌՈՒ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ՝ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՌԿԱ ԹԱՓԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՄԱԳԴԱԼԵՆԱ ԳՐՈՆՈ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացրել: Այս մասին հայտարարել է Մագդալենա Գրոնոն։Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգը:
«ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնի հանդիպումից հետո առկա թափը պահպանելու և ապահովելու համար, որպեսզի խաղաղության օգուտները զգացվեն ամբողջ տարածաշրջանում», - հայտնել է Գրոնոն:
Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման Նախչըվանն էր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել կապի, տարածաշրջանային համագործակցության և մարդասիրական հարցերի շուրջ։

