ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԷԻՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ․ ԳՐՈՆՈ
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացքում մտքերի կարևոր և բովանդակալից փոխանակման համար։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։«Քննարկումները կենտրոնացած էին խաղաղության գործընթացի վրա՝ կենտրոնանալով փոխգործակցության հարցերի, հնարավոր ապագա միջսահմանային համագործակցության և տարածաշրջանի ապաշրջափակման վրա՝ ի շահ խաղաղության, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական համաձայնագրերի հաշտեցման ջանքերի վրա»,- նշել է Գրոնոն։
ԵՄ ներկայացուցիչը այցելել է նաև Տավուշի մարզ, որտեղ ծանոթացել է անվտանգության և հումանիտար խնդիրներին։

