ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՆՔ ԱՎԱՐՏԵՑԻՆՔ․ ԹՐԱՄՓ

Նախօրեյին Եգիպտոսում Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Թրամփը դիմել է Ալիևին և Փաշինյանին՝ հիշեցնելով, որ կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ ի վեր ձգվող կոնֆլիկտը։
«Երբ ես նրանց հանդիպեցի, դա Օվալաձև աշխատասենյակում էր, նրանք մոտ 31 տարի պատերազմում էին, ինչ-որ խելագար թիվ, և նրանցից մեկը նստած էր Օվալաձև աշխատասենյակի մի կողմում, մյուսը՝ մյուս կողմում։ Բայց երբ մենք ավարտեցինք, նրանք գրկախառնվում էին, և հիմա նրանք ընկերներ են, և նրանք հիանալի են շփվում, նայեք դրան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկուսիդ էլ, դա անհավանական է»,- նշել է Թրամփը։


Читайте также

Оставить комментарий