ԷԼՉԻՆ ԱՄԻՐԲԵԿՈՎ. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ»
Օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը միայն նախաստորագրել են Խաղաղության պայմանագիրը. «Փաստաթղթի վերջնական ստորագրության և հետագայում այն իրականացնելու համար հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը I24 News հեռուստաալիքի ֆրանսիական խմբագրությանը տված հարցազրույցում։«Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս կան դրույթներ, որոնք անընդունելի տարածքային պահանջներ են պարունակում և հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Ամիրբեկովը, հավելելով՝ կայուն խաղաղություն հաստատելու համար Հայաստանի հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն։

