ՍՈՒՆ ՉԺՈՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԶԱՐԳԱՆԱԼ

Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ և հասնել նոր բարձունքների։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Չինաստանի ռազմական կցորդ, գնդապետ Սուն Չժունը՝ ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 98-ամյակի և ճապոնական օկուպացիայից երկրի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև ռազմական կապերը հետևողականորեն ամրապնդվել են՝ դառնալով երկկողմ համագործակցության կարևոր հիմք։
Սուն Չժունը նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջերս ձեռք բերված կարևոր կոնսենսուսը լրացուցիչ խթան կհաղորդի պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանը։


Читайте также

Оставить комментарий