ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ. ՄԵԾ ՊԱՏԻՎ ԵՄ ԶԳՈՒՄ ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Չինաստանի դեսպան Լու Մեյը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին, երկու երկրների ղեկավարների ռազմավարական տեսլականի շնորհիվ, Բաքվի և Պեկինի միջև համապարփակ համագործակցությունը զարգանում է ավելի արագ տեմպերով։
«Ես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տասներորդ դեսպանն եմ Ադրբեջանում։ Ես մեծ պատիվ եմ զգում իմ առաքելությունից և խորապես գիտակցում եմ դրա հետ կապված մեծ պատասխանատվությունը», - ընդգծել է նա՝ հավելելով, որ Բաքվում դեսպանի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում բոլոր ջանքերը կգործադրի չին-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման համար։