ՄԻՔԱՅԵԼ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ 2 ԱՄՍՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց երկու ամսով։  Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Այսպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
«Սահմանափակել են Միքայել Սրբազանի շփումները, բացառապես մերձավոր ազգականների և պաշտպանների հետ, բացահայտ ապօրինի որոշում է»,-ասել է փաստաբանը։
Դատարանի որոշումը ներկայացնելուց հետո Միքայելի պաշտպան Արա Զոհրաբյանն ասաց, որ պաշտպանների թիմը կբողոքարկի որոշումը։
Նախնական տվյալով` նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։


Читайте также

Оставить комментарий