«ՖՐԱՆՍ ՊՐԵՍ». ԲԱՔՎՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հաստատել է՝ Բաքվում առնվազն երեք փուլով բանակցություններ են անցկացվել Թուրքիայի և Իսրայելի միջև՝ Սիրիայում անվտանգության սպառնալիքները նվազեցնելու հարցով։
«Ադրբեջանը դիվանագիտական ջանքեր է գործադրում համաձայնության հասնելու համար։ Ե՛վ Թուրքիան, և՛ Իսրայելը վստահում են մեզ», - թուրք լրագրողների հետ զրույցում ասել է Հաջիևը։