ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԴՈՒՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԱՐԳԵՎԵՑԻՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆՈՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ։ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼԸ, ՀԱՏԿԱՊԵՍ ԹԻՄԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ, ՄԵԾ ՊԱՏԻՎ Է

«Երեկ ավարտվեց Բաքվում կայացած ֆուտզալի աշխարհի առաջնությունը։ Բոլոր խաղերում ցուցադրելով պրոֆեսիոնալիզմ և հաղթելու ցանկություն՝ Ադրբեջանի հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կապակցությամբ։ Նախևառաջ շնորհավորում եմ թիմի խաղացողներին, մարզիչներին, մասնագետներին, ֆուտզալի ֆեդերացիային և այս հաղթանակին մասնակցած բոլորին։ Դուք Ադրբեջանի ժողովրդին պարգևեցիք հաղթանակի նոր ուրախություն։ Աշխարհի չեմպիոն դառնալը, հատկապես թիմային մարզաձևում, մեծ պատիվ է։ Դա պահանջում է մեծ հմտություն։ Սա արդեն հրաշալի պատմություն է, և դուք եք գրել այս պատմությունը։ Ուրախ եմ, որ Ադրբեջանում մենք ունենք այդքան ուժեղ ֆուտզալի խաղացողներ», - ասաց Իլհամ Ալիևը։