ԵՐԵՎԱՆԸ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ Է ԱՐԱԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հայաստանը միշտ փորձել է բոլորին համոզել, որ հակամարտությունն ու օկուպացիան բացառապես «ղարաբաղցի աշխարհազորայինների» ձեռքի գործն են, և որ դա ինքնին կապ չունի տարածաշրջանում շուրջ երեսուն տարի շարունակվող ողբերգության հետ։
Կարելի՞ է արդյոք ասել, որ Բաքվում ընթացող դատավարության ժամանակ Արայիկ Հարությունյանի տված ցուցմունքը բացահայտում է Երևանի «խաղը»։
Day.Az-ն այս հարցն ուղղել է «Իրևան» վերլուծական կենտրոնի տնօրեն Սոհբեթ Մամեդովին։
«Այո, դուք իրավացի եք, Երևանը փորձում էր հարցն այդպես ներկայացնել: Բայց մենք լավ գիտեինք, որ բոլոր փորձանքները գալիս են հենց Հայաստանի մայրաքաղաքից: Բայց եթե ավելի խորքային մոտենանք, ապա Երևանը, ավելի ճիշտ՝ հայության ազգայնական ուժերը, միշտ խաղալիք են եղել համաշխարհային դերակատարների ձեռքում: Անվերապահ հավատալով երկնային մանանայի մասին խոստումներին՝ հայկական կողմը հարյուրամյակների ընթացքում բազմաթիվ պատերազմներ է սանձազերծել տարածաշրջանում, ինչի արդյունքում, ինչպես ասում են, միշտ վերջում քոթակ է կերել ու աշխարհով մեկ դռնեդուռ ընկնելով լացակումած աղաչել, որ իրենց փրկեն», - ասել է փորձագետը:
Մամեդովի խոսքով, որպես հայաստանցի և ղարաբաղյան իրադարձությունների մեկնարկի կենդանի վկա՝ կարող է հաստատել. ամեն ինչ սկսվել է հենց Երևանում և այնտեղից էլ վերահսկվել մինչև 2020 թվականի նոյեմբեր՝ Հայաստանի կապիտուլյացիան։ Իսկ Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի և մյուսների կողմից դատարանում տրված ցուցմունքները կարող են լինել Երևանի մեղավորության փաստագրական ապացույցներ։
Երևանն իր սկսած «խաղը» խայտառակ կերպով տանուլ տվեց, ասում է մեր զրուցակիցը։ Բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը սրանից հետո կհանգստանա։ Այսօր արդեն տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում օգտագործել ղարաբաղցի հայերի «էթնիկ զտումների» խաղաքարտը` խառնելով այս թեման Բաքվում մեր ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող հայազգի անձանց «անարդար» դատավարության հետ։ Ահա այսպիսի հարևան ունենք և պետք է միշտ զգոն լինենք, ընդգծել է փորձագետը։
«Ղարաբաղյան երկու պատերազմների դեպքում էլ պատերազմող կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն էին, իսկ ագրեսորը՝ Երևանը։ Հայկական կողմը չէր թաքցնում, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում տարեկան ծառայում էր 25 հազար հայ ժամկետային զինծառայող։ Դա տեղի էր ունենում ողջ աշխարհի աչքի առաջ: Այստեղ բոլոր օպերացիաները ղեկավարվում էր Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից:  Ամբաստանյալների ցուցմունքները միայն կհամալրեն փաստագրական ապացույցների բազան, որոնք հաստատում են Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ռազմական ագրեսիայի և բուն ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացման փաստը:
Ի դեպ, Երևանն արդեն արձագանքում է նիստերի դահլիճից եկող լուրերին, ընդ որում՝ բավական հիստերիկ կերպով։ Հարևան երկրի պաշտոնյաներն աշխարհով մեկ գոռում են, որ իբր Բաքվի բանտում «հայ ռազմագերիներին» խոշտանգում են և ծեծում՝ նրանցից «կեղծ ցուցմունքներ կորզելու» համար: Այսինքն՝ փորձում են համաշխարհային հանրության ուշադրությունը խնդրի բուն էությունից շեղելով՝ մեղքը բարդել մեզ վրա՝ ասելով, տեսե'ք, Բաքուն մարդու իրավունքների չարամիտ խախտող է։ Բայց, ինչպես ասում են, շունը հաչում է, քարավանը գնում է։ Ի վերջո հաղթում է արդարությունը, և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը դրա վկայությունն է», - ասել է Սոհբեթ Մամեդովը:


Читайте также

Оставить комментарий