ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՊԵՍ ԲԱԽՏՈՐՈՇ ՔԱՅԼ ԱՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԶԱԽԱՐՈՎԱ

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում բոլոր նորմատիվ իրավական հիմքերն ու սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը, մեկը մյուսին բացառող բնույթ են կրում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝  մեկնաբանելով ՀՀ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ԵՄ-ին անդամակացելու գործընթաց սկսելու մասին նախագծի ընդունումը:
Նրա խոսքով՝ այս խնդրի բարձրաձայնումից խուսափելու, այն լղոզելու, այս կարևոր հանգամանքը չնկատելու փորձերը պարզապես իրականության ժխտում են և հնարավոր է՝ ինչ-որ առումով այն մարդկանց ապակողմնորոշում, որոնց առաջարկվում է համապատասխան որոշում կայացնել:
«Իհարկե չենք ժխտում, որ դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է: Բայց հենց ՀՀ ներկայիս իշխանությունների և ոչ թե ՌԴ-ի, ԵՄ-ի վրա է իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները բնակչությանը ներկայացնելու, բացատրելու պատասխանատվությունը:


Читайте также

Оставить комментарий


0