ՀՀ-ԻՆ ԱԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԽԶԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԴ-Ի ՀԵՏ․ ԿՈՊԻՐԿԻՆ

«Այո, Եվրոպան հիանալի է, բայց դուք պետք է միաժամանակ խզեք կապերը Ռուսաստանի հետ», - այսպես, ըստ դիվանագետի, կարելի է մեկնաբանել Երևանում ելույթ ունեցած եվրոպացի քաղաքական գործիչների ուղերձները։
Իհարկե, Երևանի ինքնիշխան որոշումն է` որ ինտեգրացիոն կառույցում լինել՝ ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, ասել է դիվանագետը, բայց կան օբյեկտիվ իրողություններ` երկիրը չի կարող լինել միաժամանակ երկու մաքսային միություններում՝ հատկապես հաշվի առնելով Արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։