ԵՄ-Ի ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐ ՔԱՅԼԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Այս անգամ ևս մեկ խումբ է ժամանել Գազախի շրջանի ուղղությամբ։
Կադրերում երևում է, որ Հայաստանի և Ադրբեջանի պայմանական սահմանին տեղակայված՝ ԵՄ առաքելության անդամները հեռադիտակով դիտարկում են Ադրբեջանի տարածքները։
Նշենք, որ ադրբեջանական կողմը ուշադիր հետեւում է առաքելության գործունեությանը։ Պաշտոնական Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել այս առաքելության առնչությամբ՝ հայտարարելով, որ այն գործում է առանց Ադրբեջանի հետ համաձայնության։