ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԻՐԱԽԱՂ Է ՍԿՍԵԼ ԵՄ-Ի ՀԵՏ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ: Նա այս մասին ասել է մամուլի ասուլիսում:
«Նրանք սիրախաղ են սկսել ԵՄ-ի հետ: Ամենավտանգավոր խաղը: Հանգստացրե՛ք նրան (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին - խմբ.): Նա կկործանի Հայաստանը: Նա նաև իր դեմ է տրամադրում Ռուսաստանին: Նա շրջապատված է, տարածքը փոքր է։ Բնակչությունը շատ չէ, և նա իրեն շրջապատել է «թշնամիներով»: Հիմա Եվրամիությունն այնտեղ կսկսի նրան ինչ-որ բանով օգնել... Նա կկործանի երկիրը։ Ուստի նրան պետք է հանդարտեցնել։ Մենք չենք կարող թույլ տալ պատերազմ Կովկասում»,- ասել է Լուկաշենկոն՝ խորհուրդ տալով հիշել Վրաստանի և Ուկրաինայի օրինակները:


Читайте также

Оставить комментарий