ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԷ 3-ՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՄ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ հավելելով, որ հանրապետությունների «բարեկամությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ», հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք խախտում միջազգային իրավունքի ոչ մի նորմ, մենք բարեկամություն չենք անում ընդդեմ երրորդ երկրների, մենք մեր գործն ենք անում՝ հանուն մեր ժողովուրդների», - ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը։
Նա հավելել է, որ Մինսկի և Բաքվի հարաբերություններում փակ թեմաներ չկան։
Լուկաշենկոն այսօր հաստատել է, որ մեկնելու է Ադրբեջան, որտեղ նոյեմբերին կանցկացվի COP29 կլիմայական համաժողովը։