ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՀԻՄՆ ՈՒ ԱՆՀԵԹԵԹ Է ՈՐԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ

«Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումները անկախ հետաքննվել են, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, և մեղադրանքները, ինչպես պարզվել է, կեղծ են: Ակնհայտ է, որ Հայաստանի նման հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան նյարդայնացած է այդ երկրի քաղաքական ղեկավարությունը ռազմական հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ շարունակվող դատավարությունից», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Նախարարությունից փոխանցել են, որ մեղադրյալների բոլոր իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կերպով ապահովված են: