ՄՈՍԿՎԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՈՒ ԵՐևԱՆԻ ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ

Երևանի և Բաքվի միջև  հաշտության և ամուր ու կայուն խաղաղության  իրական ճանապարհային քարտեզը  եռակողմ հայտարարությունների  մեջ է, որն ընդունվել են 2020-2023 թվականներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ամենշաբաթյա մամուլի ասուլիսին Զախարովան նշել է, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ  երկխոսությունը և միշտ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բոլոր հարցերում` խաղաղության պայմանագրի մշակման, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի, քաղաքացիական հասարակությունների  շփումների զարգացման, կայուն խաղաղության հաստատման նպատակով։


Читайте также

Оставить комментарий