ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԲԱՅԴԵՆԻ ԵՎ ԲԼԻՆՔԵՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՕՐՈՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ԴՐՍևՈՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՆՉԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ՃԳՆԱԺԱՄ Է ԱՌԱՋԱՑԵԼ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«Բայդենի և Բլինքենի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները կողմնակալություն է դրսևորել Ադրբեջանի նկատմամբ, ինչի հետևանքով ճգնաժամ է առաջացել երկկողմ հարաբերություններում», - ասված է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրությունում։
Ալիևը քննադատել է նաև «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի վերակիրարկումը, որը սահմանափակում է Բաքվին տրամադրվող ԱՄՆ կառավարության օգնությունը։ ԱՄՆ նախորդ կառավարության այս որոշումը Ադրբեջանի նախագահը գնահատել է «երախտամոռության դրսեւորում»։