ԲԱՔՈՒՆ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԼԻՆՔԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Բաքուն խստորեն դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն՝ այն որակելով կողմնակալ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն այն համարել է «միջամտություն Ադրբեջանի դատական և իրավական գործընթացներին», որը «խեղաթյուրում է երկրում մարդու իրավունքների և ազատությունների իրավիճակը»։
«Ցավոք, Ադրբեջանի ներքին գործերին ԱՄՆ պետքարտուղարության միջամտության պատճառով վերջին 4 տարիները համարում ենք կորած ադրբեջանամերիկյան հարաբերությունների համար, որոնք հայտնի էին բարեկամությամբ և համագործակցությամբ», - հայտարարել է Հաջիզադեն՝ նշելով, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ «Բլինքենի երկակի ստանդարտների քաղաքականությունը կաթվածահար է արել ԱՄՆ-ի քաղաքականությունն ամբողջ Հարավային Կովկասում»։
«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կվերականգնվեն»,- եզրափակել է ադրբեջանցի դիվանագետը։