ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. «ՍԽԱԼ Է СОР-Ը ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ ԴԱՐՁՆԵԼԸ»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ամերիկյան E&E News-ի (Politico-ի մասնագիտացված պարբերական) պարբերականին։
Իր հայտարարության մեջ նա Պետդեպարտամենտին կոչով դիմած կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության մեջ։ Հիշեցնենք, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 գագաթնաժողովի նախօրեին Կոնգրեսի 60 հայամետ անդամներ՝ հայտնի Ֆրենկ Փալոունի գլխավորությամբ, նամակ էին ուղարկել Պետդեպարտամենտին, որում կոչ էին անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իբր «ռազմական հանցագործությունների, պատանդառության և Հայաստանի տարածքի անօրինական օկուպացիայի համար»:
«Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը (Պետդեպարտամենտին ուղղված դիմումը ստորագրողները - խմբ.) սերտ կապի մեջ են Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական խմբերի հետ։ Հավանական է, որ ընտրություններին նախապատրաստվող Կոնգրեսի որոշ անդամներ ֆինանսական աջակցության և հայկական լոբբիի ձայների կարիք ունեն: СОР-ը քաղաքական գործիք դարձնելը և երկրների դեմ արշավ իրականացնելը ճիշտ չէ։ Սա կլիմայի փոփոխության դեմ պայքարի հիմնական նպատակներից շեղելու փորձ է։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարը գլոբալ խնդիր է, որն ազդում է ողջ աշխարհի վրա։ Ադրբեջանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գալիք COP29 համաժողովը վերածվի հաջողության պատմության և առաջ մղի կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային օրակարգը»,- ասվում է Հիքմեթ Հաջիևի պատասխանում:


Читайте также

Оставить комментарий