ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ՎԵՐԱՑՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ. ԱՄԻՐԲԵԿՈՎ
Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդիրը, որոնք վերաբերում են Ադրբեջանին։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նա նշել է, որ Հայաստանը հրաժարվում է ճանաչել նոր իրողությունները և շարունակում է չմտածված ռազմավարություն վարել՝ փորձելով ամեն գնով փաստաթուղթ կնքել։ Սա, նրա խոսքով, միայն ավելի է խորացնում խնդիրը՝ չանդրադառնալով հակամարտության բուն պատճառին։
Իլհամ Ալիևի ներկայացուցիչը նշել է, որ Բաքվի խնդիրն է ապահովել, որ ապագա խաղաղության պայմանագիրը բացառի ցանկացած տարածքային հավակնություն, ագրեսիա կամ ռազմական գործողություններ, նույնիսկ տեսական մակարդակով։