ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՆՊԱՍՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՃԻՆ․ՄԻԼԼԵՐ

Պետքարտուղար Բլինքենը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկարատև և արժանապատիվ խաղաղության ուղղությամբ, և քաջալերել է երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին»,-հավելել է պետքարտուղարության խոսնակը:


Читайте также

Оставить комментарий