ՌԴ ԱԳՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱՃԸ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԳԵՑՆԵԼ

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի, ինչպես նաև այլ ցանկացած երկրի լրատվական ռեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանի՝ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակումը։
Նաստասինը հավելել է, որ Միացյալ Նահանգները և Արևմուտքը նպատակ են հետապնդում ամենուր հասարակական կարծիքը շրջել Ռուսաստանի դեմ։