«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ, ՈՐ ԻՐ ԱՊԱԳԱՆ ԿԱՊՎԱԾ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ». ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Ղարաբաղի ազատագրումից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն խաղաղություն հաստատելու իսկապես պատմական հնարավորություն։
«Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Հայաստանը պետք է ձերբազատվի արտերկրում երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից, դա էլ ավելի կմոտեցնի խաղաղությանն Ադրբեջանի հետ: Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյակցել ապագայում։ Հայաստանը նաև պետք է քաջություն ունենա՝ անելու ամեն ինչ այդ նպատակներին հասնելու համար»,- նշել է Էրդողանը։