Սևակ Հայրապետյան. «Հայաստանցիներից ոչ ոք չի ուզում ծառայել Ղարաբաղում»

irevanaz.comՄենք բազմիցս անդրադարձել ենք Ադրբեջանի օկուպացված տարածքներում ծառայող հայաստանցի զինակոչիկների ճնշված վիճակի մասին: Այս նյութերին Երևանում մեր  ընդդիմախոսների ռեակցիան, որպես կանոն միանշանակ եղավ. իբր այս ամենը ադրբեջանական կողմի քարոզչությունն է: Սակայն ժամանակը տեղում չի կանգնում, և Հայաստանի հասարակությունը տեղեկանում էր ղարաբաղցիների կողմից հայաստանցի զինծառայողների ստորացման և ծաղրուծանակի ենթարկելու նոր ու նոր դեպքերի մասին: Նման փաստերից մեկի  մասին «irevan»-ի երևանյան աղբյուրին պատմել է նրա բարեկամը՝ Հայաստանի Մարտունի քաղաքի 22-ամյա բնակիչ Սևակ Հայրապետյանը, ով վերջերս է ավարտել զինվորական ծառայությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում՝ Աղդարա քաղաքի մոտակայքում: Նա ծառայել է՝ այսպես կոչված ԼՂՀ-ի պաշտպանության բանակի թիվ 38862 զորամասում՝ երկրորդ մոտոհրաձգային գումարտակի կապի դասակում:
Հայրապետյանը նշում է, որ մերձճակատային գոտում տեղակայված  զորամասերում կոչումով բարձր ղարաբաղցի անձանց բռնությունները և հալածանքները բացասականորեն է ազդում զինվորների մարտական ոգու վրա: Արցախցիները վատ են տրամադրված հայաստանցի զորակոչիկների նկատմամբ, որոնք ավարտելով ծառայության երկամյա  ժամկետը, եթե իհարկե բախտ վիճակվի, կարող են վերադառնալ իրենց ընտանիքների մոտ:
Հայրապետյանը չէր սպասում, որ նրան կուղարկեն ծառայել Ղարաբաղում: Նրա հասակակիցներից ոմանց հաջողվել էր խուսափել մերձճակատային գոտի ուղարկվելուց՝ ընդհանուր լեզու գտնելով զինկոմիսարիատի աշխատակիցների հետ: Հայաստանցիներից ոչ ոք չի ուզում ծառայել Ղարաբաղում:
Աևակը լի է վճռականությամբ՝ հեռանալ Հայաստանից: Ոչ Մարտունիում, ոչ էլ Երևանում նա աշխատանք չի գտնի: Առավել ևս, նրա դպրոցական ընկերների մեծ մասն արդեն մեկնել են՝ ոմանք Մոսկվա, ոմանք էլ Ուկրաինայի քաղաքներ: 
Սևակը սիրած աղջիկ ունի: Նա վստահ է, որ հենց նրա սերն է օգնել նրան՝ ողջ մնալ, դիպուկահարի զոհը չդառնալ կամ չսպանվել հրադադարի հերթական խախտման ժամանակ, որոնք հաճախ են տեղի ունենում Ղարաբաղում՝ զորքերի շփման գծում:



Читайте также

Оставить комментарий