Հայկական կողմը փորձում է սպառնալ Ադրբեջանի Գյանջա քաղաքի վրա ռազմական հարվածով
Ադրբեջանի արտգործնախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տեղեկացրել է՝ տարածաշրջանում իրավիճակի սրման, հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության ամբողջովին ոչնչացնելու Հայաստանի սադրիչ փորձերի մասին:
Այս մասին ասվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության մեկնաբանության մեջ:
«Հետևելով Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակների հայտարարություններին այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության խոշոր բնակավայրերը և ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքացիական օբյեկտները, որոնցից է Մինգեչևիրի հիդրոէլեկտրակայանը, համարվում են «ռազմական թիրախներ», հայկական կողմը փորձում է սպառնալ Ադրբեջանի Հանրապետության Գյանջա քաղաքի վրա ռազմական հարվածով՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ապօրինի վարչակարգի այսպես կոչված «ղեկավարի» միջոցով: Այս ամենը մերկացնում է ագրեսիվ քաղաքականություն վարող Հայաստանի ահաբեկչական բնույթը», - ասվում է ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:
Ընդգծվում է, որ Հայաստանը, թիրախավորելով քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը՝ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ձևով, նպատակ ունի վախ հարուցել քաղաքացիական բնակչության շրջանում:
Նշվել է, որ հայկական կողմը, իր նենգ քաղաքական նպատակների համար, չարաշահելով Մերձավոր Արևելքի երկրներում մարդասիրական խնդիրների հետևանքով առաջացած իրավիճակը, Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից հետո, հայտարարել է՝ Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում այս երկրից էթնիկ հայերի ապօրինի տեղավորման պլանների մասին: Ընդգծվում է, որ Շուշա քաղաքի հետ կապված այս նենգ մտադրությունը, որը բացառիկ նշանակություն ունի ադրբեջանական ժողովրդի համար՝ մշակութային, պատմական և հոգևոր հատկանիշների առումով, հանդիսանում է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունն ամրապնդելու ևս մեկ փորձ: Մեկնաբանության մեջ հատուկ ընդգծում է, որ ադրբեջանական բնակչության՝ Ադրբեջանի Հանարապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, օկուպացված տարածքներ, այդ թվում Շուշա քաղաք մշտական բնակության անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը վերականգնելը հանդիսանում է կարմիր գիծ՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում: