ՏՈԿԱԵՎ. ՄԵՆՔ ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Մենք անկեղծորեն ուրախ ենք Ադրբեջանի պատմական հաղթանակի և երկրի ողջ տարածքում ինքնիշխանության վերականգնման համար, Բաքվում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Մենք մանրամասն քննարկեցինք մեր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը, միջազգային ասպարեզում փոխգործակցությանը վերաբերող բառացիորեն բոլոր հարցերը և եկանք ընդհանուր հայտարարի։ Ղազախստանն ու Ադրբեջանը իրականում ռազմավարական գործընկերներ են, դաշնակից պետություններ։ Հեռանկարները շատ լավ են՝ հաշվի առնելով այն ըմբռնումը, որ կառավարությունները կիրականացնեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն այսօր՝ ստորագրված փաստաթղթերի և համաձայնագրերի տեսքով»,- ասել է Տոկաևը։


Читайте также

Оставить комментарий