ԲԱՔՈՒՆ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ

Բաքուն չեղարկել է Նիդեռլանդների արտգործնախարարի այցը Ադրբեջան, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նա շեշտել է, որ որոշումը կայացվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
Ըստ Հաջիզադեի՝ նման որոշման պատճառը Հանկե Բրայնս Շլոթի հայտարարություններն են, որոնք նա հնչեցրել է երկրի խորհրդարանում։
«Ադրբեջանական կողմը հոլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր չէ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները», - հանդիպման չեղարկման պատճառների մասին խոսելիս ասել է Հաջիզադեն։


Читайте также

Оставить комментарий