ՄԻՐԶՈՅԱՆ. ԱՅՈ, ՄԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Այս պահին քննարկվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում քարտեզների ընդգրկման հնարավորությունը, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Այս պահին, այո, մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու դրսևորում», - ասել է ԱԳ նախարարը:
«Այս պահին, այո, մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու դրսևորում», - ասել է ԱԳ նախարարը: