ԴՄԻՏՐԻ ՊԵՍԿՈՎ. ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԼԱՆՆԵՐ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՉԿԱՆ

«Այս պահին երկկողմ առանձին հանդիպումների պլաններ չկան, սակայն գագաթնաժողովի շրջանակում բոլորը կկարողանան շփվել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման և Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։
ԱՊՀ գագաթնաժողովը կլինի առաջին բազմակողմ միջոցառումը ղարաբաղյան իրադարձություններից հետո, որին մասնակցում են երկու երկրների ղեկավարները։