ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵԼՔԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՆ Է՝ ԱՌԱՆՑ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Այս մասին CBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է՝ Report լրատվական գործակալության տնօրեն Ֆուադ Հուսեյնալիևը։
Վերջին շրջանում խաղաղ գործընթացում բազմաթիվ միջնորդների ակտիվացում է նկատվում։ Դա Ռուսաստանն է, ԱՄՆ-ն և Բրյուսելը, և բոլորն ուզում են դառնալ առաջատար ուժ այս հարցում, ասել է նա։
Սակայն, ըստ Հուսեյնալիեւի, բանակցային գործընթացին որպես միջնորդ մասնակիցներն ավելի շատ իրենց շահերն են հետապնդում, ինչը կարող է չհամընկնել Ադրբեջանի շահերի հետ։
«Այս առումով Թբիլիսին կարող է լինել ամենահարմար հարթակը։ Որովհետև Թբիլիսիի համար կարևոր է տարածաշրջանում ընդհանուր խաղաղության հասնելը»,- հավելել է լրատվական գործակալության տնօրենը։
Նրա խոսքով, այն փաստը, որ այսօր Խանքենդիի մարզադաշտում անցկացվել է Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ հանդիպումը, նշանակալի իրադարձություն է։