ԱՄՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Այդ մասին ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերը: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլլերը:


Читайте также

Оставить комментарий