ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆՔ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Ֆրանսիայի նախագահը (Էմանուել Մակրոնը - խմբ.) առաջարկեց Պրահայում հանդիպել Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետի հետ։ Պրահայում կայացած հանդիպումը դրական եմ գնահատում, քանի որ այն ժամանակ վարչապետ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ճիշտ է, հետո նա այլ հայտարարություն արեց ու շեղվեց իր կարծիքից։ Այն ժամանակ նա շնորհավորական նամակ հղեց «Լեռնային Ղարաբաղին»: Դրանով հանդերձ Պրահայում կայացած հանդիպման արդյունքները դրական եմ գնահատել։
Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով համաժողովում, որը կազմակերպել է ADA համալսարանը Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ:
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցին՝ պետության ղեկավարը նշել է. «Բանակցությունները շարունակվել են այս ձևաչափով։ Բայց ի՞նչ եղավ հետո։ Ֆրանսիայի նախագահը իր հեռուստահարցազրույցներից մեկում ոչ միանշանակ, անընդունելի բառեր ու արտահայտություններ օգտագործեց Ադրբեջանի հասցեին և դրանով իսկ ինքն իրեն հեռացրեց գործընթացից, քանի որ պարզ էր, որ եթե կորցնես չեզոքությունդ, այլևս չես կարող միջնորդ լինել, դու բաց ես թողնում հնարավորությունը: Դրա համար էլ դուք պետք է չեզոք մնաք: Դա պայմանավորված էր տարբեր պատճառներով։ Մի խոսքով, միջնորդության հնարավորությունը բաց թողնվեց։ Մենք պաշտոնապես հայտարարեցինք, որ հնարավոր չենք համարում Ֆրանսիայի ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ուստի կոնկրետ այս պատճառով ես չգնացի Գրանադա», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий