ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՏԵՂ ՉԿԱ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար Ադրբեջանում այլևս տեղ չկա:
Հաջիևի խոսքով՝ «Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է եղել Ադրբեջանի տարածքների 30 տարվա օկուպացիայի ժամանակ»։
«Այժմ այդ քաղաքականությունը շարունակվում է նույն ձևով և դրսևորմամբ», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը: