ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՄԵԹՅՈՒ ՄԻԼԼԵՐ
«Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը ուղղակիորեն քննարկեն և լուծեն խնդիրները՝ ի շահ տարածաշրջանի», հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։«Մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրներն էլ ուղղակիորեն բանակցեն տևական համաձայնության հասնելու համար: Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք աջակցել այս բանակցություններին, և ողջունում ենք այլ երկրների նման ջանքերը»,- ասել է նա։

