ՄԵՆՔ ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՒԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՆ. ՊԵՏԴԵՊ

«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ինչպես նախկինում ասել ենք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է մնացած խնդիրների լուծման համար։ Կարծում ենք՝ համաձայնությունը հասանելի է», - ընդգծել է Միլլերը:
«Ակնկալում ենք, որ նոր ժամկետ կնշանակենք հանդիպման համար՝ հնարավորինս շուտ», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը: Ի պատասխան հարցի՝ ակնկալո՞ւմ է արդյոք, որ նախարարները Վաշինգտոն կայցելեն մինչև այս ամսվա վերջ, Միլլերը հրաժարվել է կոնկրետ ժամկետ նշել: