ՌԴ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ
Ղարաբաղում ավարտվել է ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Ավարտվել է նաև զենքի և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման նպատակով։
«Ավարտվել է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունում պարզաբանել են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանում։ Պահպանվում է շարունակական փոխգործակցություն Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։