ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՎԵԼԱՆԱՆ 6 ՏՈԿՈՍՈՎ

Հաջորդ տարի պաշտպանության և ազգային անվտանգության գծով ծախսերը կկազմեն 6 մլրդ 421 մլն մանաթ, ինչը կազմում է պետական բյուջեի ծախսերի 17,5%-ը։
Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
«Այս ցուցանիշը 366 միլիոն մանաթով կամ 6 տոկոսով գերազանցում է 2023 թվականի նույն ցուցանիշը։ Միջոցները կուղղվեն ադրբեջանական բանակի մարտունակության, Զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի և պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացմանը, սահմանների անձեռնմխելիության ապահովմանը, զինծառայողների սոցիալական ապահովության և ծառայության պայմանների բարելավմանը»,- ասել է նախարարը։


Читайте также

Оставить комментарий