ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍՑԵԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

«Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին Հայաստանի մեղադրանքները՝ շրջափակում ստեղծելու վերաբերյալ, իրականության հետ կապ չունեն»:
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հնչեցրած պնդումների հետ։
«Հայտնի է, որ Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային նախագծերից ռազմական ագրեսիայի և տարածքային հավակնությունների պատճառով։ Ավելին, Հայաստանը կարծես թե մտադիր չէ դադարեցնել դա նույնիսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը ազատագրեց իր տարածքները։ Հայկական կողմը քաջ գիտակցում է, որ պարտավորություն կա կազմակերպել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով և միևնույն ժամանակ ապահովել անվտանգությունն այս ուղղությամբ։
Հայաստանը պարտավոր է նաև ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։ Ցավոք, այս երկիրը կրկին բաց է թողնում նման հնարավորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Читайте также

Оставить комментарий