ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԴԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՈՐՈՇ ԽՄԲԵՐ, ՈՐՈՆՔ ԹԱՔՆՎՈՒՄ ԵՆ: ԱՅԺՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔԻ ԶՏՈՒՄԸ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ

«Այժմ Ղարաբաղում ընթանում է տարածքի զտումը զինված խմբավորումներից», - Բաքվում, ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր տեղեկություններով դեռ գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք թաքնվում են մեր տարածքում։ Սեպտեմբերի 20-ից հետո ևս Ղարաբաղում զինված սադրանքներ եղել են։ Տարածքը բավական մեծ է, լեռնային է և պատված է անտառներով, այնպես որ մեզանից որոշակի ժամանակ կպահանջվի այն զինված հրոսակախմբերից մաքրելու համար», - հայտարարել է Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий