ՍՏԵՖԱՆ ԴՅՈՒԺԱՐԻԿ. ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է Խանքենդի, որտեղ հանդիպել է բնակիչների ու համայնքների ներկայացուցիչների հետ և տեղում ծանոթացել առողջապահության և կրթության ոլորտներում տիրող իրավիճակին։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ քաղաքի՝ իրենց թիմի այցելած հատվածներում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին, դպրոցներին և բնակելի տներին, ինչպես նաև մշակութային և կրոնական ենթակառուցվածքներին հասցված վնասներ չեն արձանագրվել: Չեն արձանագրվել նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման ու կենդանիների սպանդի դեպքեր։
Դյուժարիկը նաև հավելել է, որ ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ ներկա պահին Ղարաբաղում կարող է 50-1000 էթնիկ հայ մնացած լինել։ Նրա խոսքով՝ իրենց գործընկերներին զարմացրել է այն հապճեպությունը, որով տեղի բնակիչները լքել են իրենց տները։
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը շեշտել է, որ տեղի բնակչիները կամ այլ անձինք պատվիրակությանը վերջին հրադադարից հետո խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու վկայություններ չեն ներկայացրել։


Читайте также

Оставить комментарий