ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԵՂԾ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ

«Ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի խաղաղության մեկնած ձեռքին և անկեղծ քայլեր կձեռնարկի։ Ես ինչպես միշտ նշել եմ ՝ որտեղ կա խաղաղություն, այնտեղ պարտվածներ չկան», - ասել է Էրդողանը, հավելելով, որ տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը մեր պարտքն է մեր ժողովուրդների առաջ։
«Մենք լի ենք վճռականությամբ կատարելու այդ պարտքը, մենք անկեղծ ենք։ Ցանկանում ենք, որ հակառակ կողմը ևս այդպիսի անկեղծություն ցուցաբերի»,- Նախչըվանում ասել է Թուրքիայի նախագահը։