ԼԱՎՐՈՎ. ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Մենք կողմ ենք Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք շահագրգռված ենք նպաստելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2022 թվականի նոյեմբերից ի վեր, այդ թվում՝ տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնման հետ կապված։ Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий