ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԷԺԱՆԱԳԻՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ

«Տարածված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի մի շարք շրջանների, այդ թվում՝ Փարիզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ օգոստոսի 30-ին կփորձեն սադրանք իրականացնել Հայաստանի հետ պայմանական սահմանի գոտում՝ Ադրբեջանի Լաչինի շրջանի ուղղությամբ:
Ռասիստ, ադրբեջանաֆոբ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի արմատական ներկայացուցիչ Ժան Բարսեղյանի կողմից կազմակերպված այս արկածախնդրությունը, իբր, հետապնդում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերին «մարդասիրական օգնություն» տրամադրելու նպատակ»։
Այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարության մեջ։ «Մարդասիրական հարցերը չեն հետաքրքրում այդ անձանց և Ֆրանսիայի կառավարությանը, որն այս սադրանքի իրական կազմակերպիչն է։ Եթե նրանց հետաքրքրեր մարդկանց ճակատագիրը, նրանք կբողոքեին Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների էթնիկ զտումների, ավելի քան 20000 խաղաղ բնակիչների սպանության և 900 ադրբեջանական բնակավայրերի ոչնչացման դեմ։
Ֆրանսիայի նպատակն է էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում, խոչընդոտել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի վերաինտեգրմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է անում Ֆրանսիային զերծ մնալ այս էժանագին սադրանքից, չխոչընդոտել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը և աջակցել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձին»,- ասվում է հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий