ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐԿՈՒՍ ՌԻՏԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արևմտյան Ադրբեջանի համայնքը պատասխանել է՝ Հայաստանում ԵՄ-ի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությանը։
Այս մասին հայտնել են Համայնքի մամուլի ծառայությունից։
Հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանում Եվրոպական Միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը օրերս հանդես գալով հայտարարությամբ, հայտարարել է՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա «հարձակումը» կանխելու մասին։ Մ. Ռիտերը դրանով իսկ փորձել է որպես զոհ ներկայացնել Հայաստանին, որը պատմության ընթացքում հայտնի է Ադրբեջանի դեմ իր ռազմական ագրեսիայով, օկուպացիայով, էթնիկ զտումներով, մարդկության դեմ հանցագործություններով, և որը ներկա ժամանակ շարունակում է իր գործողությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։ Իսկ Ադրբեջանը, որը, ըստ էության, տուժել է Հայաստանի այս հանցագործություններից, ներկայացվել է բացասական կերպով։

Ցանկանում ենք Մ.Ռիտերին հիշեցնել, որ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով ԵՄ-ի կողմից ուղարկված առաքելության վրա դրված է մեծ և կոնկրետ պատասխանատվություն՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների նկատմամբ։ Սահմանամերձ գոտում գտնվող գրեթե բոլոր բնակավայրերը, որտեղ ծավալվել է առաքելությունը՝ հանդիսանում են էթնիկ զտումների ենթարկված ադրբեջանցիների բնակության վայրեր։ Մենք վստահ ենք, որ առաքելության անդամներն ամեն օր այդ գյուղերում տեսնում են ավերված ադրբեջանական գերեզմաններ և մշակութային ժառանգություն։

Ափսոսանք է առաջացնում, որ առաքելության ղեկավարը, մանդատի համաձայն՝ մարդու իրավունքների ակնհայտ խախտումների փաստերը բացահայտելու փոխարեն, զրպարտիչ և սադրիչ բնույթի հայտարարություններ է անում։

Մենք առաքելությանը կոչ ենք անում զբաղվել իր գործով և, ինչպես նշել ենք Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղված նամակում, անել հետևյալը.

-Նպաստել արտաքսված ադրբեջանցիների անվտանգ վերադարձին, ովքեր կվերադառնան Հայաստան;

-Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վրա հակամարտության ազդեցության մասին տեղեկություններ հավաքել, այդ թվում նաև՝ ադրբեջանցիների ունեցվածքի և մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ զեկույցներ նախապատրաստել;

- Նախապարաստել և իրականացնել Հայաստանից վտարված ադրբեջանցիների համար վստահության ամրապնդման միջոցառումներ, այդ թվում նաև նրանց համար՝ իրենց տներ, գերեզմաններ, սրբավայրեր և մշակութային հուշարձաններ այցելելու պայմաններ ստեղծել;

- Համայնքի հետ միասին նախապատրաստել և իրականացնել համապատասխան ծրագրեր՝ միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների, քաղաքացիական անձանց պաշտպանության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, այդ թվում նաև կանանց, խաղաղության և անվտանգության մասին 1325 (2000) բանաձևի, երիտասարդության, խաղաղության և անվտանգության հարցերով թիվ 2250 (2015 թ. ) բանաձևի, և զինված հակամարտություններում երեխաների խնդիրների հարցերով 1612 (2005) բանաձևի դրույթների համաձայն։

Եվրոպական Միությունը, այդ թվում նաև Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իր առաքելությունը՝ անաչառ և մանրակրկիտ ջանքերով պետք է խրախուսեն Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների հարգումը և դրանով իսկ նպաստեն կայուն խաղաղության հաստատմանը»:


Читайте также

Оставить комментарий