ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՍԱԴՐԻՉ ՔԱՅԼԵՐԻՑ

Թուրքիայի արտգործնախարարությունը Հայաստանին կոչ է անում աջակցել Աղդամի ճանապարհի օգտագործմանը, ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև աջակցել Ադրբեջանի ջանքերին՝ հայ բնակչության ինտեգրման հարցով։
Այս հայտարարությամբ պաշտոնական Անկարան, նշելով, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ քննարկումներին, ընդգծում է՝ հասկանում է այդ հարցով Ադրբեջանի օրինական մտահոգությունները։
«Թուրքիան կարծում է, որ Լաչինի ճանապարհի հարցում Ադրբեջանին քննադատելու հիմք չկա»,- հայտարարոմ է Թուրքիայի ԱԳՆ-ն։


Читайте также

Оставить комментарий