ԻՀԿ-Ն ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարությունը ողջունում է՝ Լաչինի ճանապարհը բժշկական կարիքների համար, իսկ Աղդամ-Խանքենդի երթուղին խոշոր բեռներ փոխադրելու համար օգտագործելու մասին Ադրբեջանի առաջարկները։
Այս մասին ասվում է ԻՀԿ-ի հայտարարության մեջ։
«ԻՀԿ գլխավոր քարտուղարությունը, ընդունելով իր տարածքում սահմանային անցակետեր ստեղծելու Ադրբեջանի որոշման օրինականությունը՝ ի պատասխան անվտանգության սպառնալիքների և միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, ողջունում է՝ հայազգի բնակիչների կողմից բժշկական նպատակներով Լաչինի ճանապարհի օգտագործման համար Ադրբեջանի կողմից ցուցաբերված աջակցությունը, ինչպես նաև Աղդամ-Խանքենդի երթուղին խոշոր բեռների փոխադրման համար օգտագործելու առաջարկությունը։ Նման նախաձեռնությունները կնպաստեն հայերի վերաինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը։
Գլխավոր քարտուղարությունը կոչ է անում Հայաստանին զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից և աջակցել Աղդամ-Խանքենդի երթուղու, ինչպես նաև Ադրբեջանի առաջարկած այլ երթուղիների օգտագործմանը՝ հայ բնակչության կարիքները բավարարելու համար։
ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարությունը ընդգծում է՝ դեպի խաղաղություն շարժվելու և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասված է ԻՀԿ-ի հայտարարության մեջ: