ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՇԽԱՏԵԼ ՀԵՏԱԳԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն աշխատել հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, 2023 թվականին նախատեսվում է երեք երկրների ղեկավարների գագաթնաժողով։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանության մեջ՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
Ռուսական կողմն առաջարկել է նաև խորհրդարանականների միջոցով եռակողմ երկխոսություն սկսել։
Արտգործնախարար Լավրովի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի Բաքվի և Երևանի միջև մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։
Հայաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Ղարաբաղի հայերին որքան հնարավոր է շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները», հավելել է Լավրովը։
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ Բաքուն և Երևանը փոխադարձ հիմունքներով պատրաստ են երաշխիքներ տրամադրել իրենց տարածքներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման համար։


Читайте также

Оставить комментарий