ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Մենք գնալու ենք վերաինտեգրման ճանապարհով, պատրաստ ենք գնալու։ Ղարաբաղում հայ փոքրամասնության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են մեր Սահմանադրությանը համապատասխան:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 21-ին «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» թեմայով Շուշայի գլոբալ մեդիա ֆորումում իր ելույթի ժամանակ։
Նշելով, որ այստեղ բարի կամք է դրսևորվելու, ինչպես Ադրբեջանի այլ հարցերում, նախագահն ասել է. «Ադրբեջանը բազմազգ, բազմադավան երկիր է։ Սրանում է մեր հարստությունն ուժը: Տարբեր էթնիկ խմբերի, Ադրբեջանում ապրող բոլոր խմբերի ներկայացուցիչներ ունեն նույն իրավունքները, նույն պարտականությունները, և նրանց անվտանգությունը պաշտպանված է հավասար մակարդակով։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ էթնիկ խումբ բացառություն կազմի և առավելություն ունենա մյուսների նկատմամբ: Ես սա չեմ հասկանում։ Այսինքն, սա է մեր մոտեցումը: Մենք դեռ հույս ունենք, որ Խանքենդիում ապրող ողջամիտ մարդիկ կհասկանան, որ նման մոտեցումն անհեռանկար է»։


Читайте также

Оставить комментарий